
Ֆուտբոլի երիտասարդական թիմը կամային խաղի շնորհիվ խուսափեց պարտությունից

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կամային խաղով խուսափեց պարտությունից:
Աս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Սեպտեմբերի 11-ին, ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական հանդիպումը Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Գրանցվեց ոչ-ոքի՝ 3:3:
Հայաստանի ընտրանու կազմում դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, իսկ Մակեդոնիայից ինքնագոլի հեղինակ՝ Ալեքսա Ամանովիչը: