
Արամ Հակոբյանն աշխարհի առաջնության առաջատարից հետ է մեկ միավորով

Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Աայս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
7-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն ունի 5,5 միավոր և առաջատար Պարհամ Մաղսուդլունից հետ է մեկ միավորով: Մանուէլ Պետրոսյանն ունի 5 միավոր: