ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարում պլանավորում է երկու անգամ այցելել Մեծ Բրիտանիա՝ աշխատանքային եւ պետական այցերով։
1980-ական թվականների վերջին եւ ավելի ուշ ծնվածների սերունդն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը շարժվում է ոչ ճիշտ քաղաքական ուղղությամբ:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
BBC Radio 3-ը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության վերաբերյալ հատուկ հաղորդում է հրապարակել:
Կգնահատվի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը: Այս ծրագիրն ընդգրկված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2018 թվականի աշխատանքներում:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն համեմատել է կատալոնական ակումբի լեգենդ Անդրես Ինիեստային Ֆիլիպե Կոուտինիոյի հետ:
Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
Սննդարար նյութերի անբավարար քանակը բավական տարածված խնդիր է. որն առողջության հետ կապված այլ խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ։
ՀՅԴ բյուրոյի գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորների և կուսակցության բյուրոյի ներկայացուցիչների հետ:
Այս պահին դեռևս որոշում չկա:
Լոնդոնի «Արսենալը» պայմանավորվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Bundesliga Spotlight-ը` հղում կատարելով Kicker-ին, գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ԱՄՆ կոնգրեսականներ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը պատրաստվում են երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:
Փորձագետ Արևիկ Անափիոսյանի կարծիքով՝ բուհական համակարգի բոլոր խնդիրները պայմանավորված են այդ համակարգի քաղաքականացվածությամբ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ լինել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը:
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմ համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ:
Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), հրապարակել է «Ավելի լավ կյանքի պայմաններ» ամենամյա զեկույցը։ 35 անդամ-երկրների վերաբերյալ այս զեկույցը հրապարակվում է 2011թ․-ից, դրանում արտացոլվում են կյանքի 11 ոլորտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։
«Հասկանալով, թե չհասկանալով՝ միջազգային որոշակի պարտավորություններ ենք վերցրել, բայց այդ պարտավորությունները կարողնալո՞ւ ենք կատարել, թե՞ չենք կարողանալու կատարել»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Այդպիսի կոլորիտային սեփականատերեր ԱՊԼ-ի պատմության մեջ չեն եղել:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել:
Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի 30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության նոր օրինագիծ. խնդիրների լուծմա՞ն, թե՞ խորացման օրենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ այդ օրենքում պետք է փոփոխություններ կատարվեին դեռ 5 տարի առաջ, երբ առաջին անգամ բարձրաձայնվեցին արմատական խնդիրներ՝ կապված բուհական համակարգի քաղաքականացվածության, և դրանով պայմանավորված՝ կրթության որակի հետ.
Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով վայր ընկած և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) հունվարի 29-ին քվեարկել է Կենտրոնական բանկի եւ քրդական ինքնավարության ֆինանսական ինստիտուտների միջեւ տրանզակցիաների վերականգնման օգտին:
2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հայցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին:
Հունվարի 27-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Է.Հ-ն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 19:45-ի սահմաններում, համագյուղացի 1994թ. ծնված Ս.Ի-ն, Մարտունի քաղաքի «Ավանգարդ» ՍՊԸ ընկերության պահակատանը, վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս է համալրել Լոնդոնի «Արսենալի» շարքերը, վաղը` հունվարի 30-ի կարող է նորամուտը նշել անգլիական ակումբի կազմում: