Բաժիններ՝

«Արսենալը» համաձայնեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Օբամեյանգի տեղափոխությունը

Լոնդոնի «Արսենալը» պայմանավորվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Bundesliga Spotlight‏-ը` հղում կատարելով Kicker-ին, գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո:

Ընդ որում, գործարքի մեջ չի ներառվի «զինագործների» հարձակվող Օլիվիե Ժիրուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 31-ամյա ֆրանսիացին կարող է վարձավճարով տեղափոխվել «Բորուսիա»` որպես Օբամեյանգի տրանսֆերի մի մաս, սակայն լոնդոնցիները միանգամից բացառել են այդ տարբերակը: Ըստ աղբյուրի տվյալների` որպես Օբամեյանգի փոխարինող՝ «Բորուսիան» չինական «Տիանցզին Ցյուանցզյանից» ձեռք կբերի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Օբամեյանգը Բունդեսլիգայում անցկացրած 16 խաղերում խփել է 13 գոլ և կատարել է 3 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս