ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպման ավարտից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցով դիմել է նախագահի թեկնածուին՝ կապված ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ: 

«Մեր հայ ժողովուրդը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնության հարցերը, միաժամանակ նշեցի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնության բոլոր խնդիրները՝ կապված կրթության, մշակույթի, լեզվի պահպանման հետ: Դուք ընտրվելու դեպքում կպահպանեք այդ լավ ավանդույթները, ինքը պատասխանեց` մեծ սիրով կպահպանեմ բոլոր լավ ավանդույթները` կապված ազգային փոքրամասնությունների հետ»,-ասաց պատգամավորը:

ՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Սեյրան Սարոյանը, լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Շատ լավ անցավ»։ 

Նա նշեց, որ հարցեր չի տվել նախագահի թեկնածուին, ապա ավելացրեց. «Լավ էլ մարդ է, լավ էլ թեկնածու է, սաղ ստանդարտներին համապատասխանում է: Համաձայն ենք, շատ էլ լավ մարդ ա»:

Այսօր նախատեսված է Արմեն Սարգսյանի հանդիպումը նաև ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կլինի ՀՅԴ Բյուրոյում, որտեղ կհանդիպի կուսակցության պատգամավորների, Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։

Տեսանյութը՝ shantnews.am-ի

Տեսանյութեր

Լրահոս