Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ
ՀՅԴ բյուրոյի գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորների և կուսակցության բյուրոյի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին կմտածի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, ինչպես նաև ԱԺ-ից դուրս քաղաքական ուժերի հետ հանդիպումներից հետո:
«Հանդիպումներ եմ ունենալու նաև հասարակական, հանրային կազմակերպությունների, գիտական և մշակութային շրջանակների հետ, որից հետո վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա: