Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, հկ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը. Արմեն Սարգսյան. Tert.am
ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայացնելու է իր որոշումը, գրում է Tert.am-ը:
«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։