Բաժիններ՝

«Կոուտինիոն ավելի հարձակողական ֆուտբոլիստ է, քան Ինիեստան». Էռնեստո Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն համեմատել է կատալոնական ակումբի լեգենդ Անդրես Ինիեստային Ֆիլիպե Կոուտինիոյի հետ:

«Կոուտինիոն պետք է հարմարվի նրան, ինչ անում են իր ակումբակիցները դաշտում այս մրցաշրջանում: Իհարկե, նա կունենա պաշտպանական պարտականություններ, նույնիսկ, եթե նա ավելի հարձակողական ֆուտբոլիստ է, քան Ինիեստան: Նրանք տարբեր պլանի ֆուտբոլիստներ են, բայց երկուսն էլ կարող են լրացնել մեկը մյուսին:

Ինիեստան դասական կիսապաշտպան է: Իսկ Կոուտինիոն ավելի հարձակողական բնույթի ֆուտբոլիստ է. նա կարող է հեռահար հարվածներ կատարել, խաղալ եզրերում կամ էլ հարձակվել կենտրոնով: Բայց նրա խաղը պետք է համապատասխանի մեր ոճին»,- ասել է Վալվերդեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031