Բաժիններ՝

Քադաֆին 2004թ. մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 29.9%-ի գնմանը

Այդպիսի կոլորիտային սեփականատերեր ԱՊԼ-ի պատմության մեջ չեն եղել:

Ֆինանսիստ Մեմհեդ Դալմանը պատմել է, որ 2004 թվականին թռել է Լիբիա` «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մի մասն այն ժամանակվա լիբիական առաջնորդ Մուամմար Քադաֆիին ի սեփականություն հանձնելու վերաբերյալ գործարք կնքելու համար: Քաղաքական գործչին բաժին պետք է հասներ անգլիական ակումբի բաժնետոմսերի 29.9%-ը: «Հանրությունի չի գիտակցում, թե ինչքան մոտ էր գործարքը լիբիացիների հետ: Քադաֆին գրեթե գնել էր ակումբը: Այդքան մոտ էր գործարքը: Խոսքը գնում է մի քանի ժամերի մասին»,- հայտարարել է Դալմանը The Sunday Times-ին:

«Մանչեսթեր Յունայթեդի»` Քադաֆիին բաժին չհասած բաժնետոմսերը գնեց Գլեյզերների ընտանիքը: Մուամմար Քադաֆին սպանվեց 2011 թվականին` Լիբիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս