Բաժիններ՝

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Գուգարք գյուղում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի. նա թողել է գրություն

Երեկ՝ մարտի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի, բաժնի պետի օպերծով տեղակալ Նահապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Գուգարքի քննչական բաժնի խումբը՝ քննիչներ Ներկարարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկրորդ հարկի պատշգամբում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Պետրոս Ս.-ի դին՝ մետաղե սյունից պարանով կախված վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան սեղանին հայտնաբերել են նամակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս