Բաժիններ՝

«Դովլաթով» ֆիլմը դարձել է Ալեքսեյ Գերման-Կրտսերի ամենահասութաբեր կինոնկարը

Ալեքսեյ Գերման-Կրտսերի «Դովլաթով» կինոնկարը նրա ամենահասութաբեր ֆիլմն է դարձել դեռ մինչեւ վարձույթ մտնելը: Այդ մասին վկայում են Միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի կայքում տոմսերի նախնական վաճառքների տվյալները:

«Դովլաթով» կինոնկարի սեանսների համար նախապես վաճառքված տոմսերի ընդհանուր արժեքը կազմել էր 7,92 մլն ռուբլի: «Դովլաթով» կինոդրաման՝ անցած շաբաթ ավարտված Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիրը, մարտի 1-ին մտել է ռուսական վարձույթ: Կինոարվեստի բնագավառում ակնառու նվաճման համար «Արծաթե արջ» է ստացել կինոնկարի բեմադրող-նկարիչ Ելենա Օկոպնայան՝ ռեժիսորի կինը:

Ֆիլմը, որը նաեւ ստացել է անկախ ժյուրիի մրցանակը, չորս օրվա ընթացքում ցուցադրվելու է Սանկտ Պետերբուգրի մի քանի տասնյակ կինոթատրոններում: Այն կդիտեն նաեւ Ռուսաստանի բազմաթիվ այլ քաղաքներում: «Դովլաթով» ֆիլմը Ալեքսեյ Գերման Կրտսերը նկարահանել է Սերբիայի եւ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ: Այն պատմում է գրողի կյանքի 1971 թվականի չորս լենինգրադյան օրերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս