Լիտվայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Լիտվայի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական երկխոսությունը երկկողմ մակարդակով և Հայաստանի, և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում:
«Փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված բաց հարաբերությունները զարգացնելու ճանապարհով մենք, անկասկած, մեր երկրների համար մեծ հնարավորություններ կբացենք ընդհանուր նպատակներին հասնելու համատեղ աշխատանքի և մեր քաղաքացիների միջև գործնական, մշակութային և միջսոցիալական կապերի ընդլայնման և փոխադարձ ճանաչելիության համար»,- ասված է Լիտվայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Դալյա Գրիբաուսկայտեն Արմեն Սարգսյանին մաղթել է նորանոր հաջողություններ, համբերություն և իմաստություն նախագահի կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականացման ընթացքում: