ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում նախագահական մոդելին վերադարձը։ Իմ որոշ ընկերներ Երևանից հիասթափության տարրերով ինձ անձնական հաղորդագրություններ էին գրում։ Միևնույն ժամանակ՝ քաղաքական գործիչներով հմայվելն անշնորհակալ գործ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը:
«Ոսկե գնդակի» հանձնման պաշտոնական արարողությանը մնացել են հաշված ժամեր:
Hraparak.am-ի հարցազրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի հետ։
ՀՀ դատական համակարգում դեկտեմբերի 3-ի դրությամբ առկա է թատավորի 7 թափուր հաստիք։ Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ՝ թափուր հաստիքներն ընդհանուր իրավասության դատարաններում են՝ 4-ը՝ քրեական, եւս 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ։
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Sky Sports-ին պատմել է իր գլխավոր նպատակի մասին:
ՄԵՆՔ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դևիդ Կանիկիյայի և առաքելության քաղաքական վերլուծաբան Նինա Կեցոյեվիչի հետ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հարցին՝ արդյոք համարո՞ւմ է, որ հավասար պայքար է ընթանում ուժերի միջև՝ հաշվի առնելով, որ ուշադրության կենտրոնում այսօր հիմնականում ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» դաշինքն են, նա պատասխանեց. «Ինձ համար փոխադարձ հրաձգությունը ուշադրության նշան չէ, որովհետև քաղաքացիներն այլ չափանիշերով են ընտրություն կատարում»։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ժողովուրդը բոլորին լավ ճանաչում է և առանց վարչական ճնշումների՝ ունի ազատ, արդար ընտրություն կատարելու հնարավորություն: Մեր թիկունքում շուրջ 250 օրենքներ են, որոնց շնորհիվ Հայաստանում 212.000 մարդ ստացավ իր ավանդները: Առաջարկում ենք շարունակել վերադարձնել ավանդները, ներառյալ՝ մահացած ավանդատուների ժառանգներին»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (2:2): «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդյունքին բավականին բուռն է արձագանքել:
Օրեր առաջ մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և մասնակից քաղաքական ուժերը հրապարակեցին իրենց նախընտրական ծրագրերը:
Իրանը չի պատրաստվում դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC), սակայն մտադիր էլ չէ նվազեցնել նավթի արտահանման ծավալները:
Ազնվամորին հայտնի է իր օգտակարությամբ: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մրսածության, տենդի և մի շարք այլ խնդիրների դեպքում:
Այսօր ֆիլմարտադրող Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-16։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:
Հայ Հեղափոխական դաշնակցությունն այսօր նախընտրական հանրահավաք իրականացրեց Արմավիր քաղաքում։ Կուսակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մարզում վարկանիշային կարգով առաջադրված 10 թեկնածուներին և հայտարարեց, որ այդ տասնյակից յուրաքանչյուրին տված քվեն իրենց ավելի է մոտեցնում դեպի այն երազանքի Հայաստանին, որի մասին բոլորը խոսում են, բայց որը դեռևս ոչ մեկը չի առարկայացրել։
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ:
Այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի: Տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն իրականացվում է ռուսական «Green Trees» ընկերության կողմից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է:
«Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության»։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների բնակիչներ։ Արաբկիր վարչական շրջանի բնակիչը բողոքում էր, որ ամբողջ շենքն աղտոտում են իշխող «Իմ քայլը» դաշինքի բուկլետներով և քարոզչական նյութերով, որոնք բնակիչները վերցնելուց հետո նետում են աստիճանավանդակների վրա, վերելակների մեջ, կամ օրը մի քանի անգամ նրանց դռներն են թակում երիտասարդներ՝ առաջարկելով քարոզչական այդ նյութերը և բնակիչներին կոչ անում ընտրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը հանդիպումներ ունեցան մայրաքաղաքի բնակիչների հետ։ Շրջելով Երևանի կենտրոնում՝ կուսակցության անդամները թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին և համառոտ ներկայացրեցին նախընտրական ծրագիրը։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:
Բերման են ենթարկվել անասուններ գողանալու կասկածանքով:
«Հիմնականում գլխավո դատախազն էր խոսում։ Ես չէի ասի, թե համոզիչ էր փաստարկները, բայց համենայն դեպս, մանրակրկիտը աշխատել էր հակափաստարկի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նախընտրական շրջանը Հայաստանում, թերևս, միշտ աչքի է ընկել քաղաքական տարբեր ուժերի կողմից անսկզբունքային, պատեհապաշտ վարքագծով, նախկինում արտահայտած սեփական կարծիքին հակասող տեսակետների առատությամբ: Սակայն այս քարոզարշավն այդ առումով, թերևս, անցել է բոլոր ռեկորդները:
«Մենք առաջարկում ենք հասցեական սոցիալական քաղաքականություն, հասանելի առողջապահություն: Մարդիկ մահանում են, որովհետև չեն կարողանում վճարել դեղի, վիրահատության համար»:
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: