Բաժիններ՝

«Ցանկանում եմ այս մրցաշրջանում հաղթել ԱՊԼ-ն «Լիվերպուլի» հետ». Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Sky Sports-ին պատմել է իր գլխավոր նպատակի մասին:

«Նախորդ մրցաշրջանում իմ նպատակը ոչ միայն ռեկորդ սահմանելն էր, այլ ակումբի հետ ինչ-որ բան նվաճելը: «Լիվերպուլը» շատ մոտ էր Չեմպիոնների լիգան հաղթելուն, բայց սա ֆուտբոլ է, որտեղ պետք է ընդունել արդյունքը:

Այս մրցաշրջանում իմ գլխավոր նպատակն ակումբի հետ ինչ-որ բան հաղթելն է: Դա մեծ նվաճում կլինի՝ ինչպես ակումբի, այնպես էլ՝ խաղացողների համար: Դա նաև երազանք է քաղաքի, երկրպագուների համար: Այնպես որ, այս մրցաշրջանում պետք է ինչ-որ բան անել:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ուզում եմ այս մրցաշրջանում հաղթել ԱՊԼ-ն:

Մեր վերջին հանդիպումը մայիսի 12-ին է, «Էնֆիլդում», ցանկանում եմ, որ «Լիվերպուլն» այդ օրը ձևակերպի չեմպիոնությունը»,- ասել է Սալահը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս