Բաժիններ՝

Նախկին ամուսնու դաժան վերաբերմունքի պատճառով Երևանում կինը փորձել է ինքնասպան լինել

Կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ կինը պարբերաբար ենթարկվել է բռնության եւ դաժան վերաբերմունքի ամուսնու կողմից, ինչը շարունակվել է նաեւ ամուսնալուծությունից հետո։

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք է պատճառել նախկին կնոջը, ծեծել, որի հետեւանքով առողջությանը պատճառվել է վնաս, սպառնացել։

Այս դաժան վերաբերմունքն էլ հանգեցրել է, որ կինը փորձել է ինքնասպան լինել։

Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31