
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին

ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին:
«Ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում: Ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 271 մլն 400 հազար դրամի ներդրում: Աշխատատեղերի թիվը 13 է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: