Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այո, պետական անվտանգության սպառնալիք է, երբ ինչ-որ մեկը կամ որեւէ կազմակերպություն կարող է այդպես գաղտնալսել պետության ղեկավարի, հատուկ ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցությունները: Բայց հրապարակված այդ խոսակցությունների բովանդակությունը բազմապատիկ ավելի մեծ խայտառակություն են:

Պարզ է, իհարկե, որ գաղտնալսված, բնականաբար, նաեւ որոշակի չափով տեխնիկապես մշակված այդ լսանյութի հրապարակումը պատահականություն չէր, հստակ հաշվարկված քայլ էր՝ հարուցելիք արձագանքով հանդերձ: Իսկ բուն խոսակցությունների բովանդակությունն ուղղակի խայտառակություն է:

Ավելին՝ վերահաստատվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննած եւ կալանքի որոշում տված դատավորի կողմից ԱԱԾ տնօրենի հետ քայլերը համաձայնեցնելու, այդ ամենն իր հերթին հենց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու առանցքային իրողությունը, որն, իբր թե հերքվել էր, դատավորն էլ գրեթե երդվում էր, թե ոչ մի զանգ, ոչ մի բան, ԱԱԾ տնօրենի մասին էլ՝ չասենք:

Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել: Հրաշք է, որ դեռ արդեն եղածից ավելի մեծ աղետի մեջ չենք ընկել: Հրաշք: Խնդրեմ, «հիացեք» վարչապետի պաշտոնակատար ու, դատելով դեպքերի ընթացքից՝ հավանական հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, իր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «խոսքուզրույցի» բարձր մակարդակով ու խայտառակության ոչնչացնող աստիճանով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս