«Մենք» դաշինքը երաշխավորում է ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստան
««Մենք» դաշինքը երաշխավորում է ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստան։ Խնդրում եմ բոլորից և հորդորում՝ ձեր մասնակցությունն ունենաք ամսի 9-ի ընտրություններին։ Քվեարկեք՝ ում կցանկանաք, ուղղակի նայեք ծրագրերին, նայեք՝ ով ինչ հետագիծ ունի, ով ինչով է զբաղվել և ինչքանով է ի վիճակի իրացնել իր իսկ խոստումները։ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներն այլևս սպասելու ժամանակ չունեն»,- երևանյան բակերից մեկում հայտարարեց Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ Հայաստանում չի կարող լինել անորակ կրթություն ու առողջապահություն։
Ըստ նրա՝ որպես պառլամենտական երկիր, ԱԺ-ն միայն ճառերի և սրտաճմլիկ ելույթների համար չէ. «Դա գործուն լծակ է, որ կարող է պատգամավորը բանեցնել՝ որպես ազդեցության լծակ։ Մենք ուրիշների նման չենք ասելու՝ քիչ էինք, չարեցինք, անգամ 10 պատգամավորով անելու ենք ու անելու ենք կարճ ժամանակում։ Մենք մեր բոլոր ծրագրային դրույթները հասցնում ենք իրենց տրամաբանական ավարտին»։