«Ներողություն եմ խնդրում: Չէի ուզում անարգանք ցուցաբերել». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Էվերթոնի» նկատմամբ հաղթանակի մասին (1:0) Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում: Կլոպը մեկնաբանել է նաև իր պահվածքը խաղի վերջում: Հիշեցնենք, որ վերջին վայրկյաններին խփված գոլից հետո Կլոպը շատ էմոցիոնալ վազել էր դաշտ՝ շնորհավորելու իր ֆուտբոլիստներին:
«Ես հազվադեպ եմ տեսել նման գոլեր: Դրանք երբեմն-երբեմն լինում են, բայց ոչ հաճախ: Սրտի համար ավելի օգտակար է, երբ նման խաղերում արդյունքներն ավելի վաղ են պարզ դառնում:
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել իմ վազքի համար: Ես անմիջապես ներողություն խնդրեցի Մարկուս Սիլվայից: Չէի ուզում անարգանք ցուցաբերել:
Մենք գիտեինք, թե որքան ուժեղ է «Էվերթոնը», նրանք շատ հզոր էին, նրանց հետ միշտ բարդ է խաղալ:
Գոլային դրվագում մեր բախտը բերեց, բայց իմաստը պարզ էր՝ մենք պայքարում էինք մինչև վերջին վայրկյանը և շատ էինք ուզում հաղթել:
Մենք ցույց տվեցինք հաղթանակի մեր ձգտումը, երբ դաշտ դուրս բերեցինք հարձակվողների: Կարծում եմ, որ մենք արժանի էինք այս 3 միավորներին»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղերից հետո որոշում էր կայացրել պատժել որոշ մարդկանց, այդ թվում՝ Կլոպին:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան առանձին կքննարկի «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղից հետո Յուրգեն Կլոպի պահվածքը:
Սիրարփի Աղաբաբյան