Բաժիններ՝

«Սպասում ենք երդմնատվության արարողությանն ու խորհրդարանական ընտրություններին». Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են նախագահի երդմնատվության արարողությանը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին. սա է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի պատասխանը, որը նա Առաջին ալիքի եթերում տվել է միավորված ընդիմության վերջնագրին:

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ:

Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական համակարգով: Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով:

«Մենք պատրաստվում ենք երդմնատվության արարողությանը, ինչպես նաեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սա է մեր օրակարգը: Այսօր մենք տեսանք, որ «Ազգային շարժումը» երկրում անկայունացում առաջացնելու ոչ մի ռեսուրս չունի: Ելնելով դրանից՝ մենք հետեւելու ենք օրակարգին: Սպասում ենք երդմնատվության արարողությանն ու խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Կոբախիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս