«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է և նա կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ». Նիկոլ Փաշինյան
Այսօր «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատում նախընտրական հանրահավաքը սկսեց «օրվա գլխավոր» լուրից: Նա քաղաքացիներին տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ է ուղարկել միջնորդություն՝ օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է և նա կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Քիչ է, թե շատ, դա քննությունը կպարզի: Սա հերթական դրսևորումն է, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական»,- ասաց Ն.Փաշինյանը:
Փաշինյանը նաև հարցադրում արեց՝ արդյոք այդ նախարարը կաշառքը վերցրել է, դրել գրպա՞նը, թե՞ ավելի վերևներ են հոսել: Ամեն դեպքում, ինչպես վստահեցրեց, Փաշինյանը, ժողովրդից գողացված «ամեն կոպեկ» վերադարձվելու է: