Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Բաղրամյան պողոտայից՝ Ազգային ժողովի բակից։
Այսօր Մարալիկում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը կոչ արեց քաղաքացիներին՝ իրենց ձայնը տալ դաշինքին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետ դառնա, որպեսզի վերջ տրվեն այն տանջանքներին, զրկանքներին ու բաժան-բաժան անելուն, որ եղել է անցած տարիների ընթացքում։
Բելառուսի քաղաքացիները կկարողանան համացանցային գրառումների տակ մեկնաբանություններ թողնել միայն հեռախոսահամար տրամադրելուց հետո։ Նախատեսվում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում համապատասխան լրացումները ուժի մեջ կմտնեն 2018թ. դեկտեմբերի 1-ից։
Ես լինելու եմ բոլորի նախագահը: Բոլորը կկարողանան ինձ դիմել իրենց հարցերով՝ հասարակական կամ քաղաքական: Ես լինելու եմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում:
«Ասֆալտ փռել չեմ խոստանալու, շինարարության թույլտվություն ստանալ չեմ խոստանալու, այսինքն՝ լոկալ հարցեր չեմ խոստանում լուծել, և չեմ էլ կարծում, որ քաղաքական օրակարգը պետք է բաղկացած լինի այդպիսի խնդիրներով ձեռք բերված վստահությունից։ Խորհրդարանում կբարձրաձայնվեն համակարգային խնդիրները, պետական պասիվության, անգործության հետևանքով առաջացած խնդիրները»։
«Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն. իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներ են, մենք՝ դևեր, բայց դա չէ իրականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել Է Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինացի այն զինվորականներին ու նավերը, որոնց կալանել է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը սահմանը խախտելու համար:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը որը կրեց ժողովուրդը ավելի կարևոր է, քան թե Արցախյան ազատամարտը (00:38 րոպեից) …»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին, ուղեկցվող Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժով:
«Համոզմունք ունեմ, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իրականում տեղի են ունենում իրադարձություններ, կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չի ուզում տագնապի կամ անհանգստության զգացում առաջացնել:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավատացած է՝ առաջիկայում կունենանք օբյեկտիվ և ազատ ընտրություններ:
«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ արեց քաղաքական ուժերին՝ հետևել գրված և չգրված օրենքներին. «Հատկապես՝ չգրվածներին: Որպես կանոն՝ Հայաստանի հասարակությունը տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր ունենք այլ իրավիճակ, և հուսամ՝ ընտրություններից հետո համախմբված հասարակություն կունենանք:
ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավը մեկնարակեց Մատենադարանին կից հարթակից։ Դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը հայտարարեց, որ դա խորհուրդ ունի.
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոր ռեկորդներ է արձանագրել. թագավորությունն արդյունահանում է օրական 11,2 մլն բարել նավթ:
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ժամեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը մասնավորապես խոսել է ընտրարշավի՝ իր որդեգրած սկզբունքների, այս ընտրապայքարում իր համար որպես քաղաքական հենարան ծառայող գաղափարական հիմքի ու առաջարկությունների մասին։
Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է երեխաների հետ և լուսանկարը հրապարակել Facebook–ում։
Եվ այսպես, Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 12 օր։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հաղթողն արդեն պարզ է։
77 տարեկան հասակում մահացել է իտալացի ռեժիսոր եւ դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ կլինի բոլոր մարզերում։ Իսկ անձամբ Միքայել Մելքումյանը կենտրոնանալու է իր ընտրատարածքներում՝ Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ, որպեսզի ավելի հասցեավորված աշխատանքներ իրականացնի, նույն կերպ կվարվեն նաև ԲՀԿ մյուս թեկնածուները, սակայն սա չի խանգարելու նրանց, որպեսզի հանդես գան համատեղ մամուլի ասուլիսներով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվել է հարակից հողամասում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ, նրան կփոխարինի ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:
ուրք-իրանական սահմանային Իգդիրի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK զինյալները թուրքական զորամաս են հրթիռակոծել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին:
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում՝ «Օդալեն» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանից դուրս եկող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան այրվում է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: