
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 11 մլն բարելը

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոր ռեկորդներ է արձանագրել. թագավորությունն արդյունահանում է օրական 11,2 մլն բարել նավթ: Այդ մասին գրել է Bloombdrg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ մի աղբյուր: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում արդյունահանումը օրական կազմում էր 10,8-10,9 մլն բարել:
Գործակալությունը նշում է, որ հոկտեմբերին արդյունահանումը Սաուդյան Արաբիայում աճել է՝ ի պատասխան սպառողների ավելի բարձր հայտերի, որոնք պատրաստվում էին ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանից նավթի մատակարարումների կրճատման: Թագավորությունը նաեւ օգտագործում է իր եւ արտասահմանյան պաշարների նավթը, ասել են աղբյուրները գործակալությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: