Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը պետք է որոշում կայացնի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով։
Նոյեմբերի 24-ին, ժամը 23.40-ին, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. ծառը կոտրվելով ընկել է երթևեկելի մաս, ինչին էլ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ծառի հատվածներն էլ բախվել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. «ՎԱԶ-2112»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրանա-իրաքյան սահմանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է634-ի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Մեղրիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ գտնվում են Հայաստանի համար ռազմավարական տարածաշրջանում, որտեղ տարիների ընթացքում բացթողումներ են եղել:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ոչ մեծ առավելություն ունի Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավը պաշտոնապես սկսել է Թալին քաղաքից։ Դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ 2018 թ. ժողովուրդը հաղթել է կոռումպացված իշխանությանը և ամեն անգամ հաղթելու է, այլևս կարիք չի լինելու հեղափոխության, քանի որ այդ հեղափոխությունը յուրաքանչյուրն անելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր ընտրության ժամանակ՝ իր մի քվեաթերթիկով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան արթնացա, վիդեո նայեցի ու տեսնեմ մի ամբողջ փիառ թիմ ա վատացել։ Նման անկեղծություն հանրապետական կուսակցության կողմից նախընտրական փուլում ակնկալել անգամ հնարավոր չէր։
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
«Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ… առաջին անհրաժեշտության ապրանքները, բանջարեղենը մի քանի անգամ թանկացել են:
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար:
«Մեր ձայնն ամենուր այնքան բարձր է հնչել, որ որևէ մեկի համար դա կասկած չէ, որովհետև անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել՝ որպես ընդդիմություն, քաղաքական գործիչներ, որոնց հնարավոր չէ լռեցնել»,- այսօր Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» լուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը:
Առնվազն 21 մարդ է զոհվել, եւս 180-ը՝ տուժել Իրաքի տարբեր նահանգներում մոլեգնող հեղեղումներից:
Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:
Նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Թուրքիան բնավ չի ողջունում թուրք-սիրիական սահմանին դիտակերեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված:
ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքի կենտրոնական մասում մոլեգնող ձնամրրիկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքում, փակված են մի քանի ավտոմայրուղիներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ:
Նիկոլ Փաշինյանն Ուջանում է (ուղիղ):
Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ձեր ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կիրականացնի ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «զինագործների» հերթական հաղթանակին:
ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:
Հայաստանի շախմատի պատանիների թիմը պարտությամբ է մեկնարկել համաշխարհային Օլիմպիադայում:
ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ:
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի:
Ռուսաստանը պահանջել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ, որ նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրված էր մեր կողմից պատրաստված ինֆոգրաֆիկայով»: