Կարլսենը և Կարուանան կրկին չպարզեցին հաղթողին
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կրկին հաղթողներ չկան:
Լոնդոնում ընթացող մրցախաղի 6-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 80-րդ քայլին գրոսմայստերները կրկին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ մրցակիցներն ունեն 3-ական միավոր:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը: