
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C