
Ջիբրալթար-Հայաստան խաղից առաջ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարին:
Այս թիմերի առաջին խաղը կմնա հայկական ֆուտբոլի պատմության մեջ, որպես ամենաանփառունակ խաղերից մեկը, որտեղ ազգային ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով:
Մինչ այդ այս երկու երկրների թիմերը միմյանց դեմ մրցել են մինչև 17 տարեկանների մակարդակով 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ջիբրալթարին` Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խմբային մրցումների շրջանակում: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Հովհաննես Իլանգյոզյանը և Հովհաննես Պողոսյանը:
Հայաստանի և Ջիբրալթարի թիմերն ընդգրկված էին նաև 2019 թվականի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական խմբում: 2017 թվականի հունիսին պորտուգալական Ֆարու քաղաքում կայացած խաղում մեր ընտրանին հաղթեց Նարեկ Պետրոսյանի, Ալիկ Առաքելյանի և Պետրոս Ավետիսյանի գոլերի շնորհիվ: Հոկտեմբերին կայացած պատասխան խաղում Հայաստանը կրկին հաղթեց Պետրոս Ավետիսյանի միակ գոլի շնորհիվ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանիները: 3 միավորվ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: