Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.45-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 70 էլեկտրասյան մոտ բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. 56-ամյա վարորդ Վարդանիկ Ասատրյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել:
Կատարվում է քննություն։