
Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է՝ Ջիբրալթար են մեկնել հաղթելու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ իր թիմը գնացել է Ջիբրալթար հաղթելու համար:
«Նախորդ խաղն արդեն անցյալում է, և մենք պատրաստվում ենք առաջիկա խաղին: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Եկել ենք հաղթելու համար: Փորձելու ենք մեր լավագույն որակները ցույց տալ, որ հասնենք մեր ուզած արդյունքին: Ջիբրալթարը կազմակերպված համարձակ ֆուտբոլ է խաղում: Այդ իսկ պատճառով երկու անընդմեջ հաղթանակ տոնեցին»,-Գյուլբուդաղյանցի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն