
Հրաշալի ժամանակ ենք անցկացնում Ջիբրալթարում. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը փաստում է, որ թիմը Ջիբրալթարում լավ ժամանակ է անցկացնում:
«Հրաշալի ժամանակ ենք անցկացնում Ջիբրալթարում: Իսկ թե ինչպես արձագանքեցինք Ջիբրալթարից կրած պարտությանը, ապա շատ դժվար էր: Բայց քանի որ շատ ժամանակ չունեինք, երկու օր անց նոր խաղ ունեիք, պետք էր նախապատրաստվել դրան: Իմ կարծիքով, մեզ հաջողվեց լավ նախապատրաստվել այդ պարտությունից հետո»,- Մովսիսյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգայի թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: