
ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնում է՝ Ազգային ժողովում թիվ երկրորդ քաղաքական ուժը դառնալու՝ լինելով միակ իրական ընդդիմությունը, իսկ թե ինչ հավակնություններ են ԲՀԿ-ում, փորձեցինք պարզել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նրա կարծիքով՝ ցանկացած ուժ ընտրություններին մասնակցում է իշխանության գալու համար.
«Դերաբաշխում, տեղաբաշխում չկատարենք, ժողովուրդն է որոշելու, մենք գնում ենք առավելագույնի, հայցում ենք ժողովրդի աջակցությունը, ինչքանով որ մեզ կաջակցի, մենք այնքան էլ կլինենք խորհրդարանում: Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, պետք է լուծարվի, բայց իշխանություն ասվածը լայն հասկացություն է, կարող ես լինել ամբողջական իշխանություն կամ մաս կազմել իշխանությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: