
Ոչ «ծռերին». Ինչու է Հմայակ Հովհաննիսյանը մերժել նրանց առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը առաջարկ է ստացել լինել «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում, սակայն մերժել է առաջարկը:
Պատճառը «Սասնա ծռերի» ընդգծված արևմտամետ կեցվածքն է, մինչդեռ Հովհաննիսյանը ավելի ռուսամետ հայացքներ ունի: Հնարավոր է նաև, որ Հովհաննիսյանը ուղղակի հաշվել է, որ այդ ցուցակով ինքը չի կարող հայտնվել խորհրդարանում, որովհետև նախկինում նա ընդգրկված է եղել իր համար ավելի ոչ ընդունելի ցուցակներում՝ հուսալով, որ կարող է պատգամավորական մանդատ ստանալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: