
«Միասին, խելք-խելքի տալով կփորձենք գնալ առաջ, քաջ իմանալով բացթողումները, խնդիրները, սխալները․․․»

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ անունն է Մարգարիտ:
Հարգելի հասարակություն, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ հարգելի քաղաքացիներ, Երեւան, ԹԻՎ 2 ընտրատարածք․․․ իմ անունը լինելու է հենց այդտեղ, ես հայցում եմ ձեր քվեն, ձեր վստահությունը եւ նաեւ՝ սերը, ստացածս յուրաքանչյուր մեկ քվեն ինձ համար լինելու է սիրելի, պատասխանատվության իմ չափը՝ ահռելի մեծ։
Թե որտեղ կլինի իմ նախընտրական շտաբը, լրացուցիչ կհայտնեմ, ինչպես միշտ՝ լինելու եմ հասանելի, իմ հեռախոսը չի անջատվելու, լինելու ենք ես եւ դուք , մեր շփումները, հանդիպումները լինելու են ազատ եւ անկաշկանդ։Գիտեք, որ երբեք չեմ ունեցել եւ չունեմ թիկնապահ, թիկունքս ամուր է ձեզնով, իմ ընտանիքով, ընկերներով եւ մեր Արցախով։
Կարծում եմ, միասին, խելք-խելքի տալով կփորձենք գնալ առաջ, քաջ իմանալով բացթողումները, խնդիրները, սխալները․․․ Մեր հայրենիքի շահը, երկրի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին լինելու է գերակա իմ եւ բոլորիս համար․․․
Հարգանքով եւ պատասխանատվության գիտակցումով՝ Մարգարիտ Հենրիկի Եսայան
Հ․Գ․ Իմ շտաբում աշխատել ցանկացողները այսօրվանից կարող են ինձ զանգահարել, կհանդիպենք, կխոսենք, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես լինելու է եւ դեկտեմբերի 10-ը, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, մենք դիմավորելու ենք միասին, դիմավորելու ենք արժանապատիվ եւ փոխադարձ վստահությամբ․․․»: