
Բանջարեղենային թխուկ, որը հանգիստ կարող եք ուտել անգամ գիշերը

Բաղադրիչներ
1. Ծաղկակաղամբ – 100 գ
2. Կանաչ լոբի – 1 բաժակ
3. Բրոկկոլի – 100 գ
4. Շամպինիոններ – 150 գ
5. Կաթ (1%) – 150 մլ
6. Ձու – 6 հատ
7. Պանիր – 100 գ
8. Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Մասերի բաժանել բրոկկոլին և ծաղկակաղամբը, կտրատել սունկը, ավելացնել կանաչ լոբին:
2. Ջեռոցի համար նախատեսված տարան յուղապատել և լցնել բանջարեղենը: Վրան ավելացնել ձվի, կաթի, աղի և պղպեղի խառնուրդը:
3. Վրան քերած պանիր շաղ տալ և 180 աստիճան ջեռոցում եփել 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը