
Գիտնականները վերահաս մահը կանխատեսելու նոր եղանակ են նշել

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու քայլքի արագությամբ կարելի է որոշել վաղաժամ մահվան վտանգը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողների խոսքով՝ որքան արագ է մարդու քայլքի տեմպը, այնքան լավ է նրա առողջությունը: Այս ցուցանիշով կարելի դատել սիրտ-անոթային հիվանդությունների եւ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների վտանգի մասին: Բացի դրանից, սրտավիրաբույժները կարծում են, որ դա կարելի է օգտագործել այն հիվանդների հայտնաբերման համար, որոնց մոտ կարող են բարդություններ առաջանալ սրտի վրա տարած վիրահատության ֆոնին:
Մասնագետները նշում են, որ քայլքի արագացումը չի նպաստում հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան հավանականության նվազեցմանը: Դրա արագությունը սոսկ թույլ է տալիս մոտավորապես որոշել մարդու կենսաբանական տարիքը: Եթե մարդն սկսում է դանդաղ քայլել, ապա դա վկայում է առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայությունը:
Ներկայում գիտնականներն ստուգում են, թե ֆիզիկական վարժություններն ինչպես են ազդում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ողջ մնալու վրա՝ ըստ որում հետեւելով հիվանդների քայլքի արագությանը: