
Հայտարարվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկման ժամկետը

HBO հեռուստաալիքը հայտարարել է «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի թողարկման վերջնական ժամկետը: Այդ մասին հաղորդվում է ալիքի Twitter-օգտահաշվում: Նոր էպիզոդները կթողարկվեն 2019 թվականի ապրիլին:
Ութերորդ եթերաշրջանը վերջինն է դառնալու: «Բոլոր ճակատամարտերը, բոլոր դավաճանությունները, բոլոր վտանգները, բոլոր բախումները, բոլոր զոհերը, բոլոր մահերը, ամենը՝ հանուն գահի»,- ասված է տեսահոլովակին կից գրության մեջ: «Գահերի խաղը» HBO հեռուստաալիքով ցուցադրվում է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին: Ցուցադրված վերջին էպիզոդը սերիալների թվում ռեկորդ է սահմանել դիտումների ցուցանիշով:
Every battle.
Every betrayal.
Every risk.
Every fight.
Every sacrifice.
Every death.
All #ForTheThrone. pic.twitter.com/WReVt473SH— Game of Thrones (@GameOfThrones) November 13, 2018