
Սերենա Ուիլյամսը՝ «Տարվա մարդ»

Տղամարդկանց համար հրատարակվող GQ հանդեսը ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ճանաչել է «Տարվա մարդ»։
GQ հանդեսը տարվա արդյունքները «Տարվա մարդ» անվանակարգի օգնությամբ ամփոփում է 1996 թվականից: Այս անգամ հանդեսը թողարկվել է չորս շապիկով, բացի Ուիլյամսից, («Տարվա չեմպիոն»), դրանց վրա հայտնվել են դերասաններ Մայքլ Բ. Ջորդանը («Տարվա առաջնորդ») եւ Հենրի Հոլդինգը («Տարվա աստղ»), ինչպես նաեւ դերասան եւ ռեժիսոր Ջոնա Հիլը («Տարվա ռեժիսոր»):
Դրա հետ մեկտեղ Ուիլյամսի նկարով շապիկի վրա «Men of the year» ավանդական մակագրության մեջ ջնջված է «Men» բառը եւ «Woman» է գրված դիզայներ Վիրջիլ Աբլոյի Off-White բրենդի ֆիրմային ոճով, ով այն զգեստի հեղինակն է, որով Ուիլյամսը խաղացել է US Open-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: