
ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Կիմը՝ ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակում կայացած բրիֆինգում:
«Մենք պետք է այժմ մտածենք, թե ինչ են նրանք անելու, որպեսզի նախապատրաստվեն առեւտրում իրադրության վատանալուն: Մենք աշխատում ենք բոլոր երկրների հետ, որպեսզի նախապատրաստվենք իրադրության հնարավոր վատանալուն»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական պատերազմի ծավալման հարցը:
Կիմը նշել է, որ առեւտրական սահմանափակումների մեջ երկրների ներքաշվելու դեպքում տեղի կունենա գլոբալ տնտեսության աճի դանդաղում: Առեւտրի սահմանափակումների հարցը, նրա խոսքով, կրիտիկական է դառնում համընդհանուր օրակարգի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: