Բաժիններ՝

Բուլղարիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին

Բուլղարիան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին, որը մայիսին տեղի է ունենալու Թել Ավիվում: Այդ մասին հայտնել է ազգային հեռարձակող ԲԱՀ հեռուստաալիքը: Որոշումը դարձել է այն միջոցների բաղկացուցիչ մասը, որոնք հեռուստաալիքի ղեկավարությունը ձեռնարկում է բյուջետային ծախսերի կրճատման շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ:

Բուլղարիան «Եվրատեսիլ»-ին մասնակցում է 2005 թվականից եւ լավագույն արդյունքի է հասել 2017 թվականին, երբ նրա ներկայացուցիչը՝ երգիչ Կրիստիան Կոստովը, երկրորդ տեղն զբաղեցրեց մրցույցում: Իսրայելը «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման իրավունք է ստացել այս տարի Պորտուգալիայում իսրայելուհի Նեթա Բարզիլայի տարած հաղթանակի շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031