Մեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսից ավելին Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեում դեմ կքվեարկեր Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուսումնասիրում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորություններն այն դեպքում, եթե Ժոզե Մոուրինիոն հեռացվի պաշտոնից:
«Քաղաքական մարմինների օրակարգը պետք է համապատասխանի հանրության օրակարգին և ճշգրտման անհրաժեշտություն կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի 84 տարբեր երկրների պատվիրակությունների, որոնցից շատերը առաջին անգամ կբացահայտեն Հայաստանը:
Սևանի ազգային պարկի վրա է դրված ծանր բեռը՝ քանդել անմիջապես լճի ափին գտնվող կառույցները, ինչը նախատեսվում է Սևանի ծրագրով: Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում է, որ ինքը պարկի առաջին տնօրենն է, որի ղեկավարությամբ քանդվել են շինություններ:
Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը։
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հանրային հեռուստաընկերության հետագա գործունեությանը և խնդիրներին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Ամրիկյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական հայց կներկայացնի Հ1-ի դեմ։
«Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել»,- ասաց Ի.Գաբայանը:
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով:
ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բոլոր մեծահասակներին հորդորում է պատվաստվել դիֆտերիայի դեմ։
Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ:
Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է մ.թ.ա. առաջին դարով թվագրվող պարթևական արծաթյա մետաղադրամը:
Հայաստանում այս տարի գրանցվել է մալարիայով հիվանդության թվով հինգ դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը: Ստորեւ` հաղորդագրության տեքստն` առանց խմբագրման:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28–ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուլիսի վերջին, երբ ինքը հրապարակային խմեց լճի ջրից՝ ապացուցելու, որ ջուրը վնասակար չէ, բոլորովին էլ առաջին դեպքը չէր:
Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Վեդի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր Երևանում կազմակերպել էր հանրային քննարկում, հասկանալու համար, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստաընկերության դերը հայ հասարակության կյանքում։
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:
Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։