![](/banners/BeFunky-design.jpg)
Ռայոլան Պոգբայի ապագան կքննարկի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ նոյեմբերին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/MAIN-Mino-Raiola-and-Paul-Pogba.jpg)
Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Մինո Ռայոլան՝ ֆրանսիացու գործակալը, նոյեմբերին կհանդիպի անգլիական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի խաղացողի ապագան: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ռայոլան մտադիր է իմանալ, թե երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել Պոգբային՝ ձմռա՞նը, թե՞ մրցաշրջանի ավարտից հետո: Գործակալը որոշել է սպասել մինչև նոյեմբեր, քանի որ ենթադրում է, որ Ժոզե Մոուրինիոն չի պահպանի մանկունյացիների գլխավոր մարզչի պաշտոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբան զրկվել է թիմի փոխավագի կարգավիճակից Մոուրինիոյի հետ կոնֆլիկտի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը