Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Պոչետինոյի թեկնածությունը. Le 10 Sport

«Մանչեսթեր Յունայթեդն» ուսումնասիրում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորություններն այն դեպքում, եթե Ժոզե Մոուրինիոն հեռացվի պաշտոնից:

Մանկունյանցիները դիտարկում են ոչ միայն Զինեդին Զիդանի թեկնածությունը, այլ նաև Մաուրիսիո Պոչետինոյինը:

Ընդ որում, արգենտինացու տարբերակն ավելի իրատեսական է մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ մարզիչը պայմանագրով կապված է «Տոտենհեմի» հետ: Զինեդին Զիդանն առաջվա նման առանց աշխատանքի է:

6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Լիվերպուլից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930