
Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: