 
                        «Մեսսիի բացակայությունը լավագույնների շարքում արժեզրկում է ՖԻՖԱ-ի մրցանակը». «Բարսելոնայի» տնօրեն
 
                                    «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Խավիեր Բորդասը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից 2018 թվականին լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունը:
«Մեսսիի բացակայությունը լավագույնների շարքում արժեզրկում է ՖԻՖԱ-ի մրցանակը: Բոլորը գիտեն, որ նա լավագույնն է աշխարհում:
Եթե պատկերացնենք Մեսսիին Մոդրիչի դիրքում, նա կդառնա լավագույնը: Նա ավելի լավ փոխանցումներ է անում, ավելի լավ գոլեր է խփում: Նա եղել է լավագույնը երկար տարիներ:
Բոլոր թեկնածուների շարքում Մոդրիչը ֆավորիտ է՝ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին: Սակայն, նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» 17 միավորով շրջանցեց «Ռեալին», ինչը ևս խոսում է այն մասին, որ կատալոնական ակումբի մեկ ֆուտբոլիստ պետք է լիներ լավագույնների շարքում:»,- ասել է Բորդասը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        