Բաժիններ՝

«Ես վստահ եմ, որ Ռոնալդուն և Սալահը դեռ հնարավորություն կունենան պայքարել այս մրցանակի համար». Մոդրիչ

«Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է տպավորություններով ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակ ստանալուց հետո:

«Սա մեծ պատիվ է: Հրաշալի զգացում է այս մրցանակով այստեղ կանգնած լինելը: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Մոհամեդին և Կրիշտիանուին՝ իրենց անցկացրած մրցաշրջանի համար: Ես վստահ եմ, որ Ռոնալդուն և Սալահը դեռ հնարավորություն կունենան պայքարել այս մրցանակի համար:

Սա միայն իմ մրցանակը չէ: Այն նաև պատկանում է իմ թիմակիցներին «Ռեալում» և Խորվաթիայի ազգային հավաքականում: Ես այս մրցանակը չէի ստանա՝ առանց իմ մարզիչների: Առանց իմ ընտանիքի՝ ես չէի լինի այնպիսի խաղացող, ինչպիսին հիմա եմ:
Շնորհակալ եմ իմ երկրպագուներին մեծ աջակցության և սիրո համար: Դա ինձ համար շատ բան է նշանակում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են ինձ համար:
Ես նաև ուզում եմ ընդգծել իմ կուռք և Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ավագ Զվոնիմիր Բոբանին: Նա շատ ոգեշնչեց ինձ, և նրա թիմը մեզ վստահեցրեց, որ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել Ռուսաստանում:

Այս մրցանակը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք ամենալավը դառնալ մեր ծանր աշխատանքի և ձգտման շնորհիվ: Բոլոր երազանքները կատարվում են»,- նշել է Մոդրիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս