
Մոուրինիոն մարտավարության քննադատության համար զրկել է Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի թևկապից

Հունվարին ֆրանսիացին, թերևս, կցանկանա տեղափոխվել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնվում է ցասման մեջ այն բանից հետո, ինչ կիսապաշտպան Պոլ Պոգբան կասկածի տակ դրեց «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում իր մարտավարությունը:
Ըստ The Times-ի տեղեկության՝ Մոուրինիոն հայտնել է ակումբի խաղացողներին, որ Պոգբան այլևս երբեք դաշտ դուրս չի գա ավագի թևկապով: Այդ ժեստով Ժոզեն ընդգծեց իր հեղինակությունը և հիշեցրեց ֆուտբոլիստներին, որ նրանցից ոչ ոք չպետք է իրեն թիմից ավելի բարձր դասի:
«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ:
Խաղից հետո Պոգբան նշել էր, որ իր թիմը պետք է ավելի շատ հարձակվի և շարժվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը