Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն 1 գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղեւորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, քանի որ չի տեսնում դրա այլընտրանքը:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում եւ չեն կողմնորոշվում` ինչպես վարվել:
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա»,- ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը կրկնակի հպարտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավորություն ունի աջակցել պատմական հայրենիքի զարգացմանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 17-ին Սիրիայի ափերի մոտ Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին:
Չինաստանը ժամանակի թընթացքում ավելի վտանգավոր կդառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան այսօր Ռուսաստանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բեշթեփեյում ելույթ ունենալիս, անդրադարձել է տնտեսության և արտարժույթի վերաբերյալ հարցերին:
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում` «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկապես չեմ հեգնում, բայց, եթե վարչապետը, ՀՀ որևէ օրենքով լիազորված չլինելով հանձնարարականներ տալ ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին, բայց տալիս է՝ այն էլ՝ մարդկանց գետնին փռելու և պատերին խփելու վերաբերյալ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունների օրը նույն պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց թեկնածուի «հաղթանակը»…
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու։ Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ։
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Փաստ» թերթը գրում է. «Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 15 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 19 000 ԱՄՆ դոլար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։
Սեպտեմբերի 19-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։