
Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում. որոշում են կայացրել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում եւ չեն կողմնորոշվում` ինչպես վարվել: Բանն այն է, որ այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննադատել նաեւ ժամանակավոր կառավարության կազմում գտնվող ուժերին, վերջերս կանգնել են երկընտրանքի առջեւ եւ չգիտեն` ինչպես վարվել` հրաժարական տա՞լ պաշտոններից, թե՞ սպասել, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրանց ազատի աշխատանքից:
Մեզ հետ մասնավոր զրույցներում ուժերի ներկայացուցիչները նշում էին, թե դուրս գալը կմեկնաբանվի, թե Նիկոլ Փաշինյանին մենակ են թողնում, իսկ դուրս չգալն էլ եւս քննադատվում է: Եվ կառավարության ուժերը գտել են օպտիմալ տարբերակ. նրանք կսպասեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ նրանց ազատի աշխատանքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: