««Նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին». Անահիտ Բախշյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։

Հիշեցնենք, որ առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են եւ նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։

Եվ չնայած այսօրվա իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ քարը քարին չէին թողնում՝ բողոքելով կրթական համակարգի կուսակցականացումից, կարծես թե որոշել են՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ կարգել սոցապնախարար Մանե Թանդիլյանին, որն այդ բուհի շրջանավարտ է՝ փոխարինելով Գալուստ Սահակյանին, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Արմեն Աշոտյանի փոխարեն։

Շիրակի համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Լեւոն Բարսեղյանը։ Առ այս պահը որոշված չէ, թե ով է ԵՊՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին։

«Բուհերի կառավարման խորհուրդները պետք է վերանայվեն, բայց եթե նախկինները փոխարինվեցին ներկա իշխանությունների ներկայացուցիչներով, ապա՝ «նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին, ու թե այդպես եղավ, մենք մեր քայլերն անպայման անելու ենք, իսկ ես չեմ լռելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ, այդ խնդրի դեմ մշտապես պայքարած Անահիտ Բախշյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս