ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:
«Բարևեք լուրեր գրողներին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մոտ ժամանակներս իր պաշտոնանկության մասին լուրերին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:
«Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների միջև չկա հեռավորություն, խոչընդոտ, անհասանելիության սկզբունք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Անկախության տոնի շրջանակներում «սելֆիի ժամ» միջոցառման հասցեին հնչող քննադատություններին։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
Գերմանիական տնտեսության արեւելյան կոմիտեն (ԳՏԱԿ) (“Ost-Ausschuss – Osteuropaverein der Deutschen Wirtschaft e.V.” – OAOEV) ԱՄՆ-իեւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտության ծավալման լույսով կոչ է արել ԵՄ-ին՝ համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ:
«Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսության էն կառուցվածքը, որ մենք ունենք, մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել»:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների հետ պայմանավորվեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Նրա խոսքով` ներկայումս Յուրի Խաչատուրովն աշխատանքային վայրում է, և ինքը պարբերաբար շփվում է նրա հետ:
Կառավարությունը երկարաձգեց «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների իրականացման ժամկետը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
Կյանքի 94-րդ տարում մահացել է ամերիկացի ճարտարապետ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Վենտուրին, որին համարում էին պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը:
«Քարոզարշավում ավելի պասիվ վիճակում գտնվեց ծրագրային պայքարը։ Սեպտեմբերի 23-ը կանցնի, ոչ ոք չի հիշի, թե ինչ է ասվել այս օրերին, և երևանցին կմնա իր խնդիրների հետ։ Դրա համար մեր կուսակցության ծրագրային առավելությունը նաև այն է, որ բացի այն, որ ծրագիր է գրվել, մենք նաև ասել ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու ռեալ հնարավորություն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային փաթեթները:
Քիչ առաջ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներից ոմանք փորձեցին ներխուժել կառավարության շենք: Ոստիկանների հետ քաշքշուկից հետո քաղաքացիներին հեռացրին կառավարության շենքի դռների մոտից:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի կայանա: Ըստ նրա՝ հանդիպումը պահանջում է ժամանակ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են և հարցը պետք է հասնի իր հանգուցալուծմանը:
«Մենք երեկ հայտարարություն արել ենք դրա մասին, դուք գիտեք մեր վերաբերմունքը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հիշեցնելով երեկ ԱԳՆ հայտարարությունը ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհված ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանի դեպքի մասին։
Էլեկտրոնային կոմերցիայի չինական հսկան՝ Alibaba-ն, հրաժարվել է ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու իր խոստումից՝ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական պատերազմի ծավալման ֆոնին:
Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի և արդյունքի հաստատմամբ։
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է՝ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը՝ չնայած նրան, որ առաջարկվում էր հետաձգել երկու տարով:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում:
«Երեք շաբաթ առաջ, երբ Երևանի ընտրարշավը դեռ չէր սկսել, ես գրել էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ և համար մեկ պաշտոնյա, ցանկալի է, որ ձեռնպահ մնա ընտրապայքարին անմիջական մասնակցությունից, և հանդես գա՝ որպես Երևանի բոլոր քաղաքացիների համար այդ ընտրությունների մաքրության և ժողովրդավարության երաշխավոր»։